15/04/2020 09:52
«Հրապարակ». Սամվել Բաբայանն ի հեճուկս իր դաշնակցի կոչի, այնուամենայնիվ, քվեարկեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Արցախում արտակարգ իրավիճակի հայտարարմանը, բոյկոտի կատաղի կոչերին և կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրմանը, մասնակցության բավականին բարձր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 40 տոկոս:
Ուշագրավ էր հատկապես Սամվել Բաբայանի քվեարկությունը. ի հեճուկս առաջին փուլում իր դաշնակից Մասիս Մայիլյանի բոյկոտի կոչին, Բաբայանը երեկ գնացել էր ընտրատեղամաս և կատարել իր ընտրությունը: Իսկ լրագրողների համառ պնդումներին, թե ում է տվել իր ձայնը, ոչ հստակ ու հեգնական պատասխան էր տվել․ «Քվեարկել եմ Մասիս Մայիլյանի օգտին՝ տենց ձե՞ռ է տալիս ձեզ»»: