15/04/2020 19:14
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 4777-ի
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով 94 մահ, ընդհանուր առմամբ` 4777 զոհ, հետևում է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալիրեզ Վահաբզադեի հրապարակած տվյալներից:
«Անցած օրվա ընթացքում ամբողջ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1512 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 76389-ի», - գրել է Վահաբզադեն Twitter-ում:
Ըստ նրա՝ ապաքինվել է գրեթե 50 հազար մարդ: