15/04/2020 19:31
Իտալիայում COVID-19-ի հետևանքով մահացած բուժաշխատողների թիվը հասել է 120-ի
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացած բժիշկների ընդհանուր թիվը հասել է 120-ի, հայտնում է բուժաշխատողների «Fnomceo» ազգային ֆեդերացիան:
Այս ցանկում վերջին անձն այսօր առավոտյան մահացած թերապևտ Էլիզաբեթ Մանջարինին է:
Ապրիլի սկզբին իտալական «Anaao-Assomed» հիվանդանոցի բժշկական աշխատողների արհմիությունը հայտարարել է, որ երկրում վարակված բուժաշխատողների թիվը գերազանցել է 10 հազարը, ըստ այդ տվյալների՝ նրանց մոտ 20%-ը բժիշկներ են: