15/04/2020 11:20
Մի տարվա ընթացում ո՞նց կարան կապիտալները 37 տոկոսով դուրս հոսեն Հայաստանից․ Օտարերկրյա ներդրումների ծավալը ուղիղ 45 տոկոսով կրճատվել է. Միքայել Մելքումյան
Մենք ասում էինք, որ տնտեսական հեղափոխության համար ներդրումներրի պաշտպանության ինստիտուտը բավարար չէ և, փաստորեն, մենք ճիշտ էինք, ԱԺ-ում անդրադառնալով ապրիլի 5-ին Վիճակագրական կոմիտեի հրապարակած օտարեկրյա ներդրումների ծավալի արդյունքներին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«2019 թվականին 2018 թվականի համեմատությամբ օտարերկրյա օղակի ներդրումների ծավալը տնտեսության իրական հատվածում ուղիղ 45 տոկոսով կրճատվել է։ Սա ընդամենն առաջին հայացքից։ Ես նամակ եմ հղել վիճակագարական կոմիտեի նախագահին և ԿԲ-ին։ Շատ տարօրինակ երկրորդ դրույթն է ստացվել։ Եթե բացեք 2019 թվականի ապրիլին հրապարակված Վիճակագրական պետական կոմիտեի տեղեկատվությունը, կտեսնեք, որ այդ տարբերությունը 111 մլրդ դրամ է, եթե հիմա բացեք վերջին՝ ապրիլի հինգի տեղեկատվությունը, կտեսնեք, որ իջել է դառել է 74.9 մլրդ դրամ։ Անհասկանալի է, մի տարի առաջ հրապարկում եք, որ այս տարբերությունը 111 մլրդ ա, հիմա իջացնում դարձնում եք 74.9 մլրդ։
Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ պաշտոնական տեղեկատվություն տալուց հետո էներգետիկայի ոլորտի խոշորագույն ընկերությունները կապիտլը դուրս են հանել ՀՀ տարածքից։ Այսինքն՝ մի կողմից հեղափոխություն ա լինում ստեղ, մյուս կողմից կապիտալը Հայաստանից դուրս է գնում։
Ոչ իրական հատվածում ընդհանրապես զրո ունենք մենք։ Այսինքն՝ 2018 թվականի 254. 1 մլն դոլարը 2019-ին դառել է 254.5 մլն դոլար: Այս ուղերձը հրամցնում եմ քաղաքական մեծամասնությանը՝ եկեք հասկանանք, թե մի տարվա ընթացում ոնց կարան կապիտալները 37 տոկոսով դուրս հոսեն Հայաստանից», - ասաց Մելքումյանը։