15/04/2020 18:30
ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 16-ին, հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս որոշված չեն ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի անցկացման ժամկետները, РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 16-ին, հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի ամսաթվերը դեռ որոշված չեն», - ասել է Զայնետդինովը:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը: