15/04/2020 12:00
Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձը 20%-ով կկրճատվի պանդեմիայի պատճառով
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով իր սեփական աշխատավարձը, ինչպես նաև կառավարության անդամների և կառավարական գերատեսչությունների ղեկավարների աշխատավարձերը կկրճատվեն 20%-ով՝ վեց ամիս ժամկետով:
«Այսօր ես կարող եմ հաստատել, որ ես, նախարարները և քաղաքացիական ծառայության մարմինների ղեկավարներն առաջիկա վեց ամիսների ընթացքում կգնանք աշխատավարձի 20% նվազման», - հայտարարել է վարչապետը:
Իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ նորզելանդացիները կորցնում են աշխատանքը, իսկ նրանց աշխատավարձերը կրճատվում են «COVID-19 գլոբալ պանդեմիայի հետևանքով»: