15/04/2020 18:35
Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու կդառնան նաև մասնավոր մանկապարտեզների և տրանսպորտի ոլորտի աշխատողները․ Փաշինյան
Կառավարությունն ընդլայնել է սոցիալական աջակցության 8-րդ ծրագրի շահառուների ցանկն, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին, մարմնամարզական կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին», - ասաց վարչապետը։
ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խնդրեց հստակեցնել՝ արդյոք տրանսպորտի ոլորտ ասելով վարչապետը նկատի ուներ ուղևորափոխադրող ընկերություններին։
«Այո, ոչ թե ընկերություններին, այլ աշխատողներին, անհատ ձեռնարկատիրության ոլորտում աշխատող տրանսպորտային ընկերություններին և ՍՊԸ-ներին։ Հետևաբար, ոլորտի աշխատողները 8-րդ միջոցառումով կստանան աջակցություն։ Բազաները կներբեռնվեն։ Մի քանի օրից նրանք կարող են մտնել, տվյալները լրացնեն, համակարգը ցույց կտա, թե նրանք որքան աջակցություն են ստանալու և որտեղից», - արձագանքեց Փաշինյանը: