15/04/2020 17:38
Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը կլինի փաստաբան Տիգրան Աթանեսյանը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը կլինի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու եմ պարոն Ազարյանի ներկայացուցիչը:
Ավելի մանրամասն գործի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հանրությանը կներկայացնեմ հաջորդ շաբաթ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը։
Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: