15/04/2020 11:04
Հայաստանում կորոնավիրուսի 44 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1111 է, մահերի թիվը՝ 17
Ապրիլի 15-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1111-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 297 քաղաքացի, փաստացի բուժվում է 797-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ։