15/04/2020 22:55
Մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59, Նորաշեն համայնք մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում
Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքում կիրառվում են սահմանափակումներ։ Պարետի որոշման մեջ ասվում է.
«ա/ Համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Նորաշեն համայնք մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը՝ ժամը 24:00-ն, Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
գ/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
1. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ էղուարդ Աարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը»: