15/04/2020 13:51
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 306-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 306-ի, բուժվել է 69 մարդ, հայտնում է հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքը:
«Գրանցված է վարակի հաստատված 306 դեպք, որից 69-ը ապաքինվել է, երեքը՝ մահացել, 4990 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 462-ը՝ հսկողության տակ», - ասվում է կայքում:
Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կառավարությունը կորոնավիրուսի բռնկման գագաթնակետը սպասում է ապրիլի երկրորդ կեսից: