16/04/2020 10:50
Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. մեկուսացված է 10 քաղաքացի
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարանններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: