16/04/2020 10:58
Հայաստանում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1159 է, մահերի թիվը՝ 18
Ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1159-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 358 քաղաքացի, փաստացի բուժվում է 783-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ։