16/04/2020 15:29
ԱՀԿ-ն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներն առանցքային կլինեն COVID-19-ի դեմ Եվրոպայի պայքարում
Առաջիկա շաբաթների ընթացքում եվրոպական երկրներում իրադարձությունների զարգացումը որոշիչ կլինի՝ կապված COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի հետ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն:
«Առաջիկա շաբաթներն առանցքային կլինեն COVID-19-ի դեմ Եվրոպայի պայքարում», - ասել է նա առցանց ճեպազրույցի ընթացքում:
Կլյուգեն նշել է, որ եվրոպական երկրներում տեսնում է առաջին հուսադրող նշանները: Այդ երկրներն են՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան:
«Այնուամենայնիվ, չնայած որոշ երկրներից եկող փոքր դրական ազդանշաններին, մենք տեսնում ենք խնդրի սրման նշաններ Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Ուկրաինայում, Բելառուսում և Ռուսաստանում», - ընդգծել է նա: