16/04/2020 19:29
Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից. Դեսպանություն
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարում է, որ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների համար հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։
Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի՝ այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։
Դեսպանությունից ընդգծում են՝ սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։