16/04/2020 17:13
Չի հնչել հարց, որին Սերժ Սարգսյանը չպատասխանի․ Անդրանիկ Քոչարյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանձաժողովի կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին, լրագրողներին ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա տեղեկացրեց՝ նիստը դեռ չի ավարտվել, այն երկար է տևելու, դրա համար էլ որոշել են 15 րոպե ընդմիջում հայտարարել։
Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանն իր հերթին որոշ հարցեր ուղղել է իրենց, Քոչարյանը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է։ Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին։ Ինքն է որոշողը՝ պատասխանե՞լ, թե՝ ոչ»:
Դիտարկմանը՝ եղե՞լ է հարց, որին Սերժ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել՝ Քոչարյանն արձագանքեց․ «Ոչ»։