16/04/2020 13:01
ԱՄՀ-ն պարտքերի մարման տարկետում է տրամադրել անդամ 25 երկրների
Արժույթի միջազգային հիմնադրամը կես տարով տարկետում է տվել անդամ 25 պետությունների՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված:
Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հիմնադրամի մամուլի ծառայությանը:
Պարտքերի մարման տարկետումը կանդրադառնա Աֆղանստանի, Բենինի, Բուրկինա Ֆասոյի, Հայիթիի, Գամբիայի, Գվինեայի, Գվինեա-Բիսաուի, Կոնգոյի, Եմենի, Կոմորոսի, Լիբերիայի, Մադագասկարի, Մալավիի, Մալիի, Մոզամբիկի, Նեպալի, Նիգերի, Ռուանդայի, Սան Տոմեի և Պրինսիպի, Սողոմոնյան կղզիների, Սիերա Լեոնեի, Տաջիկստանի, Տոգոյի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն և Չադի:
Բացի այդ, այս ցանկում կարող են ներառվել ևս չորս երկիր:
Ենթադրվում է, որ հետաձգված վճարումները կկազմեն 213 միլիոն դոլար՝ ԱՄՀ-ի կողմից հաստատված հատուկ վստահության հաշվին: