16/04/2020 15:20
Միշուստինը հայտարարել է պանդեմիայի պայմաններում աջակցության նոր միջոցառումների մշակման մասին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ նախարարների կաբինետը կշարունակի աշխատել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում տնտեսությանը սատարելու նոր միջոցառումների ուղղությամբ:
Նրա խոսքով՝ հաջորդ քայլը կլինի տնտեսության առանձին ոլորտների համար միջոցառումների մշակումն ու ընդունումը:
Այդ մասին, ըստ ТАСС-ի, Միշուստինն ասել է կառավարության նիստում:
«Ես խնդրում եմ ոլորտային նախարարներին առաջարկություններ պատրաստել շինարարության ոլորտի, քաղաքացիական ավիացիայի և թեթև արդյունաբերության համար», - ասել է ՌԴ վարչապետը: