16/04/2020 19:55
Մեր հանրությունը հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլև՝ դիվանագիտական․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ նրանց կհանդիպի ավելի ուշ և կպատասխանի Ապրիլյան պատերազմին առնչվող բոլոր հարցերին։
Երրորդ նախագահն ընդգծեց՝ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, որովհետև նպատակ ունի հանրությանը տեղ հասցնել հավաստի տեղեկություններ։
«Իմ նպատակն է հասցնել մեր հանրությանն իրական, հավաստի տեղեկություններ ապրիլյան ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում մեր հանրությունը հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև՝ դիվանագիտական», - ասաց Սարգսյանը։