16/04/2020 20:35
Կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել
Ճապոնիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսի պատճառով մինչև մայիսի 6-ն արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն:
Ապրիլի 7-ից արտակարգ դրություն էր հայտարարվել Տոկիոյում, Օսականում և երկրի ևս հինգ պրեֆեկտուրաներում: Դա տեղական իշխանություններին հնարավորություն է տվել հասնել դպրոցներում դասերի և խոշոր միջոցառումների անցկացման չեղարկմանը:
Այնուամենայնիվ, Ճապոնիայում մարդկանց տեղաշարժի հարկադիր սահմանափակում չկա:
Այս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը: