16/04/2020 13:45
Միչիգանի նահանգում ցույց է անցկացվել «ինքնամեկուսացման» դեմ
ԱՄՆ Միչիգան նահանգի հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել կորոնավիրւսի տարածումը կանխելու նպատակով իշխանությունների սահմանած «նստեք տանը» ռեժիմի դեմ, հայտնում են լրատվամիջոցները դեպքի վայրից:
Ավտոմեքենաներով հազարավոր ցուցարարներ ազդանշաններ են արձակել և հավաքվել Միչիգան նահանգի Կապիտոլիում՝ վանկարկելով. «Կողպեք նրան»՝ ընդդեմ վարակի նահանգապետ Գրեթհեն Ուիթմենի կողմից ձեռնարկված միջոցների դեմ:
Երթևեկությունը Կապիտոլիայի շրջանում, որտեղ անցկացվում է հանրահավաքն, արգելափակվել է: