16/04/2020 13:52
Գերմանիայում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը գերազանցել է 130 հազարը
Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն աճել է 2866-ով և հասել 130 450-ի: Այս մասին հայտնում է Ռոբերտ Կոխի համալսարանը:
Ըստ աղբյուրի՝ երկրում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակված 315 մարդ է մահացել: Մահացածների ընդհանուր թիվը 3569 է:
Բժիշկները հայտնում են նաև, որ ամբողջ ժամանակ բուժվել է շուրջ 77 հազար մարդ, աճը մեկ օրում կազմել է 4500: