16/04/2020 14:58
Արարատի մարզում կորոնավիրուսով վարակված է 210 մարդ, գրանցվել է մահվան 4 դեպք. մարզպետ
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։
Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը», - գրել է մարզպետը: