16/04/2020 17:50
Գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունվեն միայն օնլայն տարբերակով
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
Գործընթացը հաճախորդների համար առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով, Բանկը պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի ստացման համար հայտերն այսուհետ կընդունի միայն առցանց տարբերակով:
Գյուղատնտեսական վարկի դիմումը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ`առցանց դիմում հայտ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանի բանկային համակարգում գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարն է: Իր ստեղծման օրվանից մինչ օրս այս ոլորտի զարգացմանը նպաստելը Բանկի համար ունի ռազմավարական նշանակություն: Բանկը հավատարիմ է իր քաղաքականությանն ու շարունակելու է իր ներդրումն ունենալ գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման գործընթացում։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։