16/04/2020 15:55
Ձգձգելով գյուղացիական վարկերը՝ բանկերը ձախողում են կառավարության որոշ ծրագրեր. Նաիրա Զոհրաբյան
Անգամ գերազանց վարկային պատմություն ունենալու դեպքում՝ որոշ առևտրային բանկեր տարբեր պատճառաբանություններով ձգձգում են ֆերմերներին վարկերի տրամադրումը, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Կուզեի դիմել առևտրային բանկերին, հիշեցնել, որ սկսվել է գարնանացանը, և եթե պետք է ձգձգեն գյուղացիակն վարկերը՝ դանդաղեցնելով միջոցառումները, ապա դրանով ձախողելու ենք ֆորսմաժորային իրավիճակում հայտարարված կառավարության մի քանի ծրագիր», - ասաց նա: