16/04/2020 16:29
Ճապոնիայի ամբողջ տարածքում սահմանվելու է արտակարգ դրության ռեժիմ
Կորոնավիրուս տարածման հետ կապված Ճապոնիայի կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմի սահմանել ամբողջ երկրի տարածքում, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ արտակարգ դրության ռեժիմի ընդլայնման մասին հայտարարվելու է փորձագետների հետ խորհրդակցությունից հետո:
Մեկ շաբաթ առաջ արտակարգ դրության ռեժիմ սահմանվել էր Տոկիոյում, Օսակայում ու ևս 5 շրջաններում: