Մի´ արժեզրկեք հաղթանակը

17/04/2020 13:29

Մի´ արժեզրկեք հաղթանակը


Մի´ արժեզրկեք հաղթանակը, ուղղակի մի´ արեք, ով էլ, որ լինեք, այն պարզ պատճառով, որ հաղթանակները երբեք ոչ ոքի հեշտ չեն տրվել: 2016 թվականի ապրիլը հայաստանյան նորանկախ պատմությունը բաժանեց երկու մասի՝ ապրիլից առաջ ու ապրիլից հետո:

Բազմաթիվ վերլուծություններ, դատողություններ, մտքեր, հրապարակախոսական տեքստեր, բամբասանքներ, հիմնավոր ու անհիմն մեղադրանքներ... Ամեն ինչ լսեցինք, տեսանք ու ապրեցինք, հասկացնաք ու գնահատեցինք, կամ ընդհակառակը՝ այդպես էլ հարցականներ դրեցինք ու դեռ սպասում ենք պատասխանների: Այո, հարցականներ կան ու կլինեն, որովհետև որևէ պատմական դրվագ մինչև վերջ անհարցական չի մնում, որովհետև ամեն տեղ կա սուբյեկտիվ գործոն ու լինելու է, և դա նույնքան մարդկային է, ինչքան մարդկային է ցանկացած էմոցիա՝ բարկությունից մինչև ոգևորություն:

2016-ի ապրիլի 3-ին արդեն Ադրբեջանը հասկացել էր՝ ձախողել է իր ձեռնարկած գործողություններում, ու ձախողվելու պատճառը միայն այն չէր, որ հայ զինվորը չէր նահանջել անգամ շատ մոտիկից զգալով հուժկու հարձակման վտանգը և պահել էր հայրենիքի՝ իրեն վստահված պատառիկը, նաև ձախողել էր, որովհետև երկրի զինվորական ղեկավարությունը պատրաստ էր լայնածավալ հակահարձակման: Ադրբեջանի զոհերի մեծ մասը բեկորային վիրավորմամբ են եղել, ինչը վկայում է, որ ՀՀ ԶՈւ հրետանավորները գործել են փայլուն ու համակարգված:

Ադրբեջանում վաղուց և խորապես էին պատրաստվել ապրիլյան հարձակմանը՝ մոբիլիզացնելով բոլոր ոլորտներն ու ուժերը, կանխատեսելով հնարավոր ելքերն ու կորուստները, բայց պարզվեց, որ այդքան աշխատանքներ տանելով հանդերձ, նրանք սխալվեցին իրենց հաշվարկներում: Բերեմ մի օրինակ՝ ըստ իրենց կանխատեսումների, մարտական գործողություններում ընդգրկված անձնակազմի մեջ ծանր վիրավորովածների թիվը չպիտի գերազանցեր 12 տոկոսը, այնինչ թիվը կազմեց 45 տոկոս: Իսկ ապրիլի 4-ին Ադրբեջանը Ռուսաստանի միջոցով հրադադար խնդրեց. նրանց համար արդեն պարզ էր, որ հայերի «դեմը չառնելու» պարագայում  հակահարձակումը կանխել և 10 անգամ ավելի զոհերից խուսափելն անհնար կլինի:

Ու թեև և´ պատերազմ նախաձեռնողը, և´ իր ձեռնարկած գործողություններում ձախողողը, և´ հրադադար խնդրողն Ադրբեջանն էր, մինչ այսօր՝ 4 տարի շարունակ փորձ է արվում արժեզրկել ՀՀ ԶՈւ աշխատանքը, ու ամենազարմանալին այն է, որ դա միայն թշնամի երկրի կամ տարածաշրջանում քաղաքական շահեր հետապնդող պետությունների ու կազմակերպությունների կողմից չի արվում, այլ արժեզրկման գործընթացն ընթանում է հենց մեր երկրի ներսում: Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

Պատասխանները տարբեր կարող են լինել: Օրինակ՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար՝ ցույց տալու, որ մի քաղաքական թիմը ձախողել է լրջագույն հարցերում, իսկ մյուսը երբեք չի սխալվի: Մյուս տարբերակը՝ որոշակի ֆինանսական աղբյուրներից օգտվելու պատճառով, աղբյուրներ, որոնց ձեռնտու է հայ հանրության հոգեբանական անկումը, ինչը ծնում է թուլացում ու պայքարի, ընդվզման անընդունակություն: Երրորդը՝ թշնամու քարոզչությանը զոհ գնալը, ինչը կարող է լինել «այստեղ կարդացել եմ», «սրանից լսել» եմ ձևաչափում՝ առանց խորանալու, թե ով է աղբյուրը, ճիշտ է տեղեկությունը, թե ոչ, վստահելի է, թե հորինովի: Չորրորդ տարբերակը եկեք անվանենք միամիտների տարբերակ. այն մարդիկ, որոնք ունեն մեծ լսարան, միևնույն ժամանակ ստեղծագործական միտք ու ուժեղ երևակայություն և մեկ էլ տեսար մի «հանճարեղ» գեղարվեստական սցենար են հղանում և մատուցում են իրենց լսարանին որպես աներկբայելի իրականություն: Հինգերորդ… Պատասխանի տարբերակները շատ կարող են լինել, բայց եկեք այսքանով սահմանափակվեմ:

Վստահեցնում եմ՝ հայ զինվորն ու սպան «Քառօրյա պատերազմում» գործել են խելամտորեն և համարձակ վարքագիծ են ցուցաբերել, նրանց բարոյահոգեբանական վիճակը եղել է կայուն և ուժեղ, նրանց՝ զինակից ընկերների թափված արյան վրեժը լուծելու ցանկությունը եղել է անխախտ: Նույն ամրությունը եղել է թիկունքում, ինքակազմակերպ, զարմացնող ամրություն, որը պակաս դեր չի ունեցել հաղթանակի կերտման գործում: Կրկին հարց՝ ինչո՞ւ եք ուզում այդ տղերքի ձեռքից խլել հաղթանակը, ինչո՞ւ եք ուզում ապացուցել, որ հայ զինվորը, քաղաքացին պարտվել են, ինչի՞ եք հասնում դրանով, ո՞րն է նպատակը, մի՞թե ձեր քաղաքական, ֆինանսական և անձնական ախորժակն ավելի թանկ ու էական է, քան այն արյունը, որ թափվել է, քան այն ջանքը, որ գործադրվել է:

Ադրբեջանում ամեն օր ահռելի ջանքներ, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ են գործադրում պարտվածի հոգեբանությունը մարդկանց միջից հանելու, սեփական հանրությանը հայերնասիրություն ներարկելու համար, այդ նպատակով նույնիսկ պատերազմ են սանձազերծում ու կրկին պարտվում՝ պարտությունը համառորեն «համեմելով» ստով ու մանիպուլյացիայով, որ կարողանան իբրև թե հաղթանակած դուրս գալ, իսկ որոշ հայ մարդիկ ոչ պակաս համառությամբ ուզում են մեր ժողովրդի միջից հանել ի բնե առկա հայրենասիրությունը, արյունով վաստակած հաղթողի բերկրանքը: Չէ՞ որ այս մի կտոր հողը բոլորիս հայրենիքն է, մենք, մեր երեխաները, բարեկամները, այս կամ այն չափով հարազատ դարձած մարդիկ են ապրում ու ապրելու այստեղ, մի՞թե դժվար է հասկանալ, որ մարդու ֆիզիկական անկումն անգամ սկսվում է նրա հոգեբանական պարտությունից: Սա նույնն է, ինչ 17 դար անց հայտնվում են մարդիկ, այո, հենց հայեր, որոնք աշխարհին փորձում են ապացուցել, որ Հայաստանը չի եղել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգը: Իմաստը՞:

Ամփոփելով ասելիքս՝ դիմում եմ մտածել սիրող և «շտապ տարածեք»-ի մոլուցքով չտարված հայրենակիցներիս՝ եթե լավն իրականություն է, եկեք չընկնենք անիրական վատը փնտրելու հետևից, դիմում եմ նաև մանիպուլյացիաների սիրահար իմ հայրենակիցներին՝ հայրենիքը ձեր մանր խաղերից անչափելի թանկ է, եկեք ապրենք փոխադարձ հարգանքով, արդար և հոգատար քննադատությամբ, միմյանց աշխատանքը չարժեզրկելով… Գոնե այս համավարակի, ամեն օր կորսվող հազարավոր կյանքերի, հասարակ ամենօրյա երևույթների կարոտի, մինիմալ պահանջների ու ցանկություների անբավարարության ֆոնին պիտի, չէ՞, վերանայենք մեզ շրջապատող երևույթները, մեր գործողությունները, մեզ և գնահատենք արժեքավորը:

Հեղինակ՝ Բոգդան Աթանեսյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել