17/04/2020 13:59
Գիտնականները պարզել են COVID-19-ի ոչնչացման ջերմաստիճանը
Պրովանսի համալսարանի ֆրանսիացի գիտնականների խումբը պարզել է անհրաժեշտ ջերմաստիճանը, որի դեպքում կորոնավիրուսը կարող է ամբողջությամբ ոչնչանալ, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով bioRxiv պորտալին, որը հրապարակում է գիտական նյութեր:
Փորձի ընթացքում կորոնավիրուսը մեկ ժամվա ընթացքում ջեռուցվել է մինչև 60 աստիճան, սա ապաակտիվացման ստանդարտ արձանագրություն է, որն օգտագործվում է լաբորատորիաներում, որոնք ուսումնասիրում են հիվանդի անալիզները: Պարզվել է, որ նման ջերմային ազդեցության դեպքում կորոնավիրուսի որոշ շտամներ դեռ կարողացել են բազմանալ:
COVID-19-ը ամբողջովին ապաակտիվացնել հնարավոր է դարձել 92 աստիճան ջերմությամբ 15 րոպե տաքացնելուց հետո:
Փորձի հեղինակները հույս են հայտնել, որ իրենց ուսումնասիրության արդյունքները կօգնեն ընտրել լավագույն միջոցը` կորոնավիրուսը ոչնչացնելու համար: