17/04/2020 10:52
Հայաստանում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1201 է, մահերի թիվը՝ 19
Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1201-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 402 քաղաքացի, փաստացի բուժվում է 780-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։