17/04/2020 10:44
Կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. Ծննդաբերությունից հետո թեստը բացասական է
Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հատնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում:
Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:
Առողջություն եմ մաղթում նրանց», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը: