17/04/2020 13:49
«Աէրոֆլոտը» կասեցրել է դեպի արտասահման տոմսերի վաճառքը
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կասեցրել է միջազգային չվերթների համար տոմսերի վաճառքը:
«Մենք որոշում ենք կայացրել դադարեցնել վաճառքը, քանի դեռ օդային միջազգային հաղորդակցության վերսկսումը չի կայունանա: Սա տեխնիկական լուծում է, դա չի նշանակում թռիչքների փաստացի չեղարկում», -ասել է ընկերության խոսնակ Յուլիա Սպիվակովան:
Նա նշել է, որ դա արվում է այնպես, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չստեղծվի նոր վերաամրագրման ցիկլերի հետ կապված:
«Ցանկանում ենք նշել, որ այս որոշման մեջ չպետք է փնտրել կանխատեսումներ՝ միջազգային թռիչքների վերսկսման համար», - ասել է Սպիվակովան: