17/04/2020 12:42
ԱՄՆ-ում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված մոտ 4,6 հազար հիվանդ
Միացյալ Նահանգներում արձանագրվել է մահացած մարդկանց ռեկորդային թիվ, որոնց մոտ առկա էր կորոնավիրուս, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Համալսարանի հաշվարկով՝ ապրիլի 15-ից 16-ը օրվա ընթացքում մահացել է 4591 մարդ, գրանցվել է հիվանդության 31 451 նոր դեպք: Մեկ օրում մահացության մակարդակը մոտ երկու անգամ ավելի բարձր էր, քան սովորական օրերին:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 671 հազար դեպք և 33284 մահ: