17/04/2020 13:40
Չինաստանի ՀՆԱ-ն փլուզվել է 28 տարվա մեջ առաջին անգամ
Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցությամբ տարեկան կտրվածքով 6,8 տոկոս անկում է գրանցել, վկայում են Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի հրապարակված տվյալները:
Չինական տնտեսությունն առաջին անգամ բացասական աճ է ցուցադրել՝ 1992 թվականից ի վեր, երբ սկսել են վիճակագրություն վարել:
Ըստ զեկույցի՝ Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կազմել է 20,650 տրիլիոն յուան (մոտ 3 տրիլիոն դոլար):
Ցուցանիշն ավելի վատն է, քան փորձագետների սպասումները, որոնք կանխատեսել էին 6,5 տոկոսի անկում: