17/04/2020 23:10
«Սարսափելի կարանտին Հայաստանում. ո՞ւր են նայում իշխանությունները». Բլոգեր Վլադ Մագայի «արտակարգ» զբոսանքը Երևանով (Տեսանյութ)
Հայկական արմատներով վիդեոբլոգեր Վլադ Մագան (Մոսեսովը) արտակարգ իրավիճակի ռեժիմում զբոսնել է Երևանի կենտրոնով՝ ցույց տալով, թե ինչպես է պահպանվում կարանտինը քաղաքում:
Վիդեոբլոգերն ինքն է փնտրում հերթապահ ոստիկանների, զանգահարում է թեժ գիծ ու հանդիպում մարդկանց, ովքեր պարզապես խմբերով սուրճ են խմում կենտրոնում:
Հիշեցնենք՝ Երևանում և ամբողջ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մինչև մայիսի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, գործում են քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումներ և տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մանրամասները՝ տեսանյութում: