17/04/2020 17:03
Գերմանիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի բռնկումը հսկողության տակ վերցնելու մասին
Գերմանիայի առողջապահության նախարարությունը կարծում է, որ երկրում կորոնավիրուսի բռնկումը վերահսկելի է դարձել: Նման հայտարարություն է արել գերատեսչության ղեկավար Յենս Շփանը:
«Նվազել է նոր վարակակիրների թիվը, և բռնկումն այսօրվա դրությամբ վերահսկելի է: Ես շատ հուսադրող եմ համարում, որ ապրիլի 12-ից սկսած ավելի շատ մարդիկ են առողջանում, քան վարակվում», - նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն: