17/04/2020 10:01
«Հրապարակ». 1700 մարդ՝ տարբեր ճանապարհներով, կապվել է Վանեցյանի հետ և ցանկություն հայտնել՝ անդամագրվելու նրա կուսակցությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խանգարել են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ խափանել նրա պլանները։ Դեռ 15-20 օր առաջ նա նախատեսում էր իր կուսակցության հիմնադիր համագումարը հրավիրել, սակայն արտակարգ դրության ռեժիմն ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը թույլ չտվեցին։
Այս ընթացքում արդեն մոտ 1700 մարդ՝ տարբեր ճանապարհներով, կապվել է նրա հետ և ցանկություն հայտնել՝ անդամագրվելու նրա կուսակցությանը, սակայն համագումարի օրն անգամ դեռ նշանակված չէ։ Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն ընկերների հետ քննարկում է անգամ առցանց համագումար անցկացնելու տարբերակը, որ կուսակցության ձևավորումը շատ չուշանա»: