17/04/2020 19:12
Դանիայում ապրիլի 20-ից բացվելու են գեղեցկության սրահներն ու ավտոդպրոցները
Դանիայում փոքր բիզնեսի համար կարանտինի ռեժիմը կթեթևացվի, հայտնել է երկրի վարչապետը:
Ապրիլի 20-ից Դանիան թույլ կտա փոքր ձեռնարկություններին, ինչպիսիք են՝ գեղեցկության սրահներն, ավտոդպրոցները, վերսկսել աշխատանքը:
«Մենք չենք ցանկանում երկիրը թողնել «փակված» ավելի երկար, քան դա անհրաժեշտ է», - ասել է վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը:
Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն առայժմ կմնան փակ: Ուժի մեջ կմնա նաև զանգվածային հավաքների արգելքը: