17/04/2020 16:22
«Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ 135 քաղաքացիները հրաժարվել են դեսպանատան տրամադրած սննդից. նրանց հետ շփվել է դեսպանը
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հայտնում են դեսպանությունից:
«Վերջիններս հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։
Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։
Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես՝ կհայտնենք լրացուցիչ», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ: