17/04/2020 18:54
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայությունը Պարսից ծոցում սպառնում է հանրապետության անվտանգությանը
Միացյալ Նահանգների ուժերի ներկայությունը Պարսից ծոցի տարածաշրջանում սպառնալիք է Իրանի անվտանգության համար: Այս մասին ուրբաթ հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:
«Ամերիկացիների ապօրինի ներկայությունը սպառնալիք է Պարսից ծոցում անվտանգության համար», - նրա խոսքը մեջբերում է ISNA-ն:
Նախարարն ընդգծել է՝ «ԱՄՆ-ն Իրանի սահմաններին է մոտենում աշխարհի մեկ այլ ծայրից»:
Խաթամին այս խոսքերով արձագանքել է Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպին, երբ ամերիկացիների և իրանցիների ռազմանավերը մոտեցել էին իրար: