17/04/2020 12:12
Սամվել Ալեքսանյանի չէ, բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում․ ԱԺ նախագահ
Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կիրառելուց նպատակ չունենք մութ գործարքների գնալ, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Դիտարկմանը, թե որոշ գործարարների, ինչպես օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի հետ իշխանությունները վատ չեն, Միրզոյանն արձագանքեց․
«Սամվել Ալեքսանյանի չէ, բոլորի հետ լավ ենք, ովքեր աշխատում են ՀՀ օրենքների սահմաններում և մեր հռչակած խաղի կանոնների, որը հանգում է ՀՀ օրենքներին՝ ոչ մի սև հաշվապահություն և կանոնավոր վճարված հարկեր։ Բոլորի հետ լավ ենք։ Հազար անգամ ասել ենք՝ եթե լինի մեկը, որը նախկին խաղի կանոնների պայմաններում օրենք է խախտել, ինչ-որ ձև կուտակել է ապօրինի հարստություն, կգան կասեն՝ «այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, այսքանը յուրացրել ենք ապօրինի ձևով, վերցրեք և թողեք շարունակենք մեր գործը»: Հազար անգամ ենք ասել՝ ոչ մի մութ, անդրկուլիսյան պայմանավորվածության արդյունք չի լինելու, ամեն ինչ լինելու է բաց, հասարակության աչքի առաջ»։