17/04/2020 17:54
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մահացել է կորոնավիրուսի հետևանքով
«Լիդսի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նորման Հանթերը, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, մահացել է 77 տարեկանում, հայտնում են ակումբից:
Նշենք, որ ազգային հավաքականի կազմում Հանթերն 1966 թվականին Անգլիայում անցկացված աշխարհի առաջնությունում չեմպիոն էր հռչակվել, իսկ երկու տարի անց նվաճել էր Եվրոպայի առաջնության բրոնզը:
Բացի այդ, ֆուտբոլիստի նվաճումների շարքում են Անգլիայի չեմպիոնի և Անգլիայի գավաթակրի տիտղոսները: