17/04/2020 18:45
Շվեդիայի արքայադուստրն այս օրերին աշխատում է որպես բուժքույր
Շվեդիայի արքայադուստր Սոֆիան բուժքրոջ աշխատանք է ստացել հիվանդանոցում՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար:
Ապրիլի 16-ից նա սկսել է աշխատել Ստոկհոլմի Սոֆիահեմմի հիվանդանոցում, գրում է «Daily Mail»-ը:
35-ամյա արքայադուստրը նախապես անցել է բուժքույրերի արագացված՝ եռօրյա դասընթաց, որի ընթացքում ուսանողներին սովորեցնում են աշխատանքի հիմունքները:
Սոֆիան արքայազն Կառլ Ֆիլիպի կինն է, որը թագավոր Չառլզ XVI Գուստավի միակ որդին է: Զույգը երկու փոքրիկ երեխա ունի:
Ամուսնությունից առաջ արքայադուստրն աշխատել է որպես մատուցողուհի, մոդել, մասնակցել է ռեալիթի շոուների: