17/04/2020 14:22
Ռոսատոմը սկսել է COVID-19 թեստավորման համար անհրաժեշտ բժշակական տրանսպորտային համակարգերի մանրէազերծման աշխատանքները
«Ռոսատոմ» պետկորպորացիայի դուստր ձեռնարկությունը՝ «Ստերիոն» ԲԸ-ն, սկսել է COVID-19 թեստավորման համար անհրաժեշտ բժշակական տրանսպորտային համակարգերի մանրէազերծման աշխատանքները։
Մանրէազերծումն իրականացվում է մշակվող արտադրանքի վրա արագացված էլեկտրոնների ճառագայթի ազդեցությամբ։ Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս չբացել արտադրողի կողմից արդեն փաթեթավորված արտադրանքը։
Բացի այդ, արագացված էլեկտրոններով ճառագայթի միջոցով մշակված արտադրանքը կարող է օգտագործվել անմիջապես։ Այս դեպքում ապրանքի փաստացի օգտագործումից առաջ չի պահանջվում ապագազավորումը (ի տարբերության մանրէազերծման այլ մեթոդների) կամ լրացուցիչ այլ գործողություններ։
Այսօրվա դրությամբ մանրէազերծվել է ավելի քան 20 հազ․ բժշկական տրանսպորտային համակարգ։
«Ռոսատոմ» պետկորպորացիայի ստորաբաժանման՝ «Ռուսատոմ Հելսքեայի» ԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շիբանովի խոսքով՝ ապրիլի վերջին մշակված համակարգերի ծավալը կկազմի 150 հազար։
«Մայիսին ակնկալում ենք հասնել 300 հազար ծավալի», - ասել է նա։
Բժշկական տրանսպորտային համակարգերը նախատեսված են կենսաբանական նմուշառման և դեպի ախտորոշման վայրեր նմուշների տեղափոխման համար։
Բացի այդ, «Ստերիոն» ԲԸ-ում շարունակվում է բշժկական դիմակների մանրէազերծումը։ Այսօրվա դրությամբ մանրէազերծվել է շուրջ 1,5 մլն միավոր։