17/04/2020 18:31
Տաջիկստանում նախագահի որդին ընտրվել է խորհրդարանի վերին պալատի խոսնակ
Տաջիկստանի նախագահի ավագ որդին՝ Ռուստամ Էմոմալին, ընտրվել է խորհրդարանի վերին պալատի նախագահ, հայտնում է «Sputnik Տաջիկստանը»:
Էմոմալին ընտրվել է ապրիլի 17-ին՝ խորհրդարանի վերին և ստորին պալատների նիստում:
Նախկինում նա զբաղեցնում էր Տաջիկստանի մաքսային ծառայության նախագահի և հակակոռուպցիոն գործակալության նախագահի պաշտոնները:
2017 թվականից Էմոմալին զբաղեցնում էր Դուշանբեի քաղաքապետի պաշտոնը: