17/04/2020 18:09
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին, ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
«Աշխատանքի վերադառնալուց հետո` Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ... սա որպես իրավաբան չեմ կարող ասել՝ ինչ է…», - գրել է Վարդևանյանը։