17/04/2020 10:55
Գեղարքունիքում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել։
«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։
Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։
Առողջ եղե՛ք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 11-ին։ Օրեր անց, սակայն, վարակակրի կրկնակի թեստերը բացասական էին եղել։