17/04/2020 11:03
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոն 158 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 2 միլիոն 158 հազար 594 դեպք, զոհերի թիվը հասել է 145 հազար 333-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Անցած օրվա ընթացքում աշխարհում վարակից մահացել է 13 513 մարդ, հայտնաբերվել է վարակման 94 794 դեպք:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 33 286 մարդ, հայտնաբերվել է 671 հազար 331 վարակի դեպք:
Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 184 հազար 948-ի, մահացել է 19 315 մարդ, Իտալիայում՝ 168 941 (մահացել է 22 170), Ֆրանսիայում՝ 147 091 (17 920), Գերմանիայում՝ 137 698 (4 052), Մեծ Բրիտանիայում՝ 104 177 (13 729 ), Իրանում՝ 77 955 (4 869), Թուրքիայում՝ 74 193 (1 647), Բելգիայում - 34 809 (4 857), Կանադայում 30 973 (1 231), Բրազիլիայում 30 683 (1 947), Նիդեռլանդներում 29 383 (3 327), Ռուսաստանում՝ 27 938 (232), Շվեյցարիայում՝ 26 732 (1 281):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցվել է COVID-19 վարակի ավելի քան 20 հազար դեպք: