17/04/2020 11:23
Իտալիայում հանդիսատեսով հանդիպումների անցկացումը կարգելվի մինչև 2021-ի մարտ
COVID-19 համաճարակի պատճառով Իտալիայում երկրպագուները չեն կարողանա մարզադաշտեր հաճախել մինչև հաջորդ տարվա մարտ:
AS-ի փոխանցմամբ՝ Ֆուտբոլային սեզոնի վերսկսումն Իտալիայում նախատեսված է մայիսի 31-ին՝ փակ տրիբունաների պայմաններով:
Երկրպագուները չեն թույլատրվի մարզադաշտեր մուտք գործել մինչև 2021 թվականի մարտ, երբ կբացվեն սահմանները և վերացվեն բոլոր սահմանափակումները:
Նշենք, որ Իտալիայի 2019/2020 առաջնությունը դադարեցվել է 26-րդ տուրից հետո: