17/04/2020 11:11
Կորոնավիրուսի հետևանքով մահացած 58-ամյա պացիենտն ունեցել է երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ. ԱՆ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիայով, տեղեկացնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:
Ապրիլի 16-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի 42 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1201 է, մահերի թիվը՝ 19: