18/04/2020 11:07
Կորոնավիրուսի հետևանքով մահացած 75-ամյա կինն ունեցել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ. ԱՆ
Ապրիլի 17-ին ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացած 75-ամյա կինն ունեցել է թոքաբորբ և ուղեկցող հիվանդություններ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
«Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ», - նշել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 18-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարածկվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի, 20 մարդ մահացել է: